WIP – Work In Progress
ՀայերենEnglishРусский

Հիմնադիրի խոսքը

Ողջույն, ես Վարդուհին եմ՝ WIP – Work In Progress ընկերության հիմնադիր տնօրենը։

Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպչական զարգացման խորհրդատվություն։

Բարի գալուստ WIP, ընկերություն, որը մարդկային երջանկության և բիզնեսի արդյունավետության մասին է։ Չէ՞ որ մարդը երջանիկ է, երբ արդյունավետ է և հակառակը։

Սիրով՝
Վարդուհի Հարությունյան
WIP – Work In Progress տնօրեն

Կարդալ ամբողջը
Վարդուհի Հարությունյան

WIP-ը թվերով

2018հիմնադրման տարի
30+գործընկեր կազմակերպություն
40+իրականացված նախագիծ

Մեր առաքելությունը

Մեր առաքելությունն է ընկերություններին օգնել ձևավորել արդյունավետ և կառուցողական հարաբերություններ ու պրոցեսներ ինչպես ընկերության ներսում, այնպես էլ՝ դրանից դուրս։ Մենք օգնում ենք, որպեսզի ընկերության մեջ տեղի ունեցող ցանկացած գործընթաց նպաստի նրա առաջընթացին և զարգացմանը։

Գործընկերներ

Կարծիքներ

Գործի բնույթից ելնելով շատ HR մասնագետների հետ եմ շփվել։ Վարդուհին առանձնանում է հարուստ փորձառությամբ ամենատարբեր ոլորտներում՝ 10 հոգանոց թիմից մինչև 1000 հոգանոց թիմ, արտադրությունից մինչև ՏՏ ոլորտ։
Դավիթ Մկոյան«Էլիտ Պլազա» ընկերության տնօրեն
Վարդուհին այն յուրահատուկ մասնագետներից է, ում մոտ հավասարապես և բարձր մակարդակով արտահայտված են մասնագիտական և անձնային որակները։ Երբեմն թվում է, թե երկուսը միասին չի լինում, բայց Վարդուհու հետ շփվելիս հաճելիորեն զարմանում ես, որ փաստորեն լինում է։ Որպես HR մասնագետ նա շատ արժեքավոր փորձ ու գիտելիքներ ունի, որպես հոգեբան հրաշալի մարդասիրություն և ինքնաճանաչման կարողություն, իսկ որպես բարոյական անձ արժեքային կայուն հատկանիշներ։
Լաուրա Պետրոսյան«Էլ-Պի» հոգեբանական ուսումնախորհրդատվական կենտրոնի տնօրեն Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հոգեբանության և քաղաքագիտության ամբիոնի ղեկավար
Համալսարանում մարդկային ռեսուրսների կառավարում ուսումնասիրելիս և երկարաժամկետ աշխատանքային փորձի ընթացքում ինձ մոտ կայուն ձևավորված կարծիք կար, որ մեզ մոտ անհնար է գտնել մասնագետներ, որոնք իսկապես խորքային հասկանում և տիրապետում են մարդկային ռեսուրսների կառավարում գիտությունը և այն կիրառում են պրակտիկ աշխատանքում, քանի դեռ չէի հանդիպել և բախտ վիճակվել աշխատել այնպիսի մասնագետի հետ ինչպես Վարդուհի Հարությունյանն է։ Իսկապես գիտակ, զարգացմանը և նորարար մոտեցումների համար բաց, մշտապես նոր գիտելիքներով համալրելով եզակի պրոֆեսիոնալ։ Մի հատկանիշ էլ կցանկանայի շեշտադրել, իր կատարած աշխատանքին նայում է ոչ միայն որպես պրոֆեսիոնալ, այլ նաև շատ սրտացավ վերաբերմունք ունի, թե կազմակերպության հաջողությունների, թե լուծման կարիք ունեցող խնդիրների նկատմամբ, որը պարզապես անհնար է դարձնում հաջողության չհասնելու հավանականությունն, այնտեղ, որտեղ գործին միանում է Վարդուհին։
Տիգրան Գալստյան«Նորքսիս» ընկերության համահիմնադիր տնօրեն