Առաջնորդության զարգացման ծրագիր ղեկավար թիմի համար
- Հաճախորդ
- Mogo Armenia
- Ամսաթիվ
- 3 մայիսի – 18 հունիսի 2025

Ժամանակակից աշխարհում ղեկավարն այլևս միայն պաշտոն չէ, այլ մտածելակերպ։ Կարևոր է ոչ միայն ղեկավարել, այլ նաև կարողանալ հասկանալ մարդկանց, արագ հարմարվել փոփոխություններին և կառուցել վստահության վրա հիմնված թիմեր։
Այս մոտեցմամբ էլ Mogo Armenia վարկային կազմակերպության ղեկավար թիմի համար իրականացվեց 1,5 ամիս տևողությամբ առաջնորդության զարգացման ծրագիր։
Ծրագրի շրջանակում իրականացվեցին ինքնաճանաչման, էմոցիոնալ ինտելեկտի, թիմային համագործակցության, հաղորդակցության, ռազմավարական մտածողության, որոշումների կայացման և փոփոխությունների կառավարման զարգացմանն ուղղված թեմատիկ հանդիպումներ՝ համադրելով տեսական հիմքերն ու գործնական կիրառումը։ Հանդիպումները ներառում էին գործնական վարժություններ, հոգեբանական մոդելներ և իրական բիզնես իրավիճակների վերլուծություն, որոնք հնարավորություն տվեցին ղեկավարներին բացահայտել իրենց ուժեղ կողմերը և բարելավել թիմերի հետ փոխգործակցության արդյունավետությունը։
Դասընթացն էլ ավելի ամրապնդեց փորձառու ղեկավարներին որպես իրական առաջնորդների, իսկ սեփական անձն ավելի լավ ճանաչելու առավելությունը վստահաբար կուղեկցի նրանց հետագա հաջողությունների ճանապարհին։




























